ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վարկանիշ ունեն, աշխարհը չունի

Վարկանիշ ունեն, աշխարհը չունի
26.04.2013 | 01:20

Երևանի ավագանու ընտրությունները մեծ քննություն են ՀՀԿ-ի համար ոչ միայն նախագահական ընտրություններում արձանագրած արդյունքների, այլև թիմային «ներպայքարի» առումով: «Միսկրծոցին» երիտգվարդիայի ու հին գվարդիայի միջև բուռն տեմպերով շարունակվում է: Որպեսզի այդ «մեծ ճակատամարտից» հաղթած դուրս գա, երիտթևը քափուքրտինք մտած «վազում ու վազվզում է»:
Տարոն Մարգարյանի բոլոր հանդիպումներից հետո ՀՀԿ գլխավոր շտաբի պատասխանատուներն առանց զգուշացնելու հայտնվում են այն վարչական շրջանում-շտաբում, ուր մեկ-երկու օր առաջ եղել է Տարոնը, հասկանալու` հանդիպումից հետո ինչ է արվել, ինչպես են արձագանքել քաղաքացիների դիմում-պահանջ-առաջարկներին: Կոնկրե՛տ:
ՀՀԿ շտաբի պատասխանատուների ամենակարևոր «ինստրուկցիան», որ այս փուլում իրենց հետ տանում են, միակն է` պրովոկացիաների չտրվել. չներքաշվել վեճերի, քաշքշուկների, բախումների մեջ, «Չը-ներ-քաշվե՛լ. Աջափնյակը ձեզ օրինակ». հրահանգում-հրամայում-կրկնում են բոլոր կողմերից «ուդարներ» ստացող երիտ-ՀՀԿ-ականները:
Իսկ մեր հարցին` ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ վարչական որոշ շրջաններում` Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն, ՀՀԿ-ի վիճակը լավ չէ, շտաբի պետ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Չկա նման բան։ Ես չեմ կարծում, որ այդ շրջաններում մենք թույլ ենք, պարզապես մի տեղ շատ ավելի ուժեղ ենք, մեկ այլ տեղում` ոչ այդքան, եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ Տարոն Մարգարյանը բոլոր համայնքներում էլ ամենավարկանիշային թեկնածուն է»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ